Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Ցիկաս. ankakh.com

Ցիկաս. ankakh.com

Սագաների ընտանիք. սա հնագույն բույս է, հունարենից թարգմանաբար (Kykas) նշանակում է արմավենի, քանի որ արտաքին տեսքով նման այդ բույսերին: Սագաների ազգացականություն կա և արմավենիների և պտերների հետ:

Արտաքնապես ցիկասները նման են արմավենիներին, սակայն բուսաբանների մեծ մասը նրանց մեջ ազգակցական կապ չի տեսնում:

Սագաների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է և Ավստրալիան: Նրանք համարվում են դանդաղ աճող բույսեր և ճիշտ խնամքի դեպքուն երկար ապրում են տան պայմաններում: Երիտասարդ տերևները սկզբում պարույրաձև են պտերների նման: Տերևները փետուրանման են 50սմ երկարությամբ:

Բնության մեջ սագաները հսկայական ծառեր են: Իրենց հայրենիքում սագաների տերևները օգտագործում են ծաղկային կոմպոզիցիաների և փնջերի մեջ: Ռուսաստանում մերձարևադրձային շրջաններում սագաները աճեցնում են բաց հողում , օրինակ Սոչիում:

Բայց այնտեղ նրանք հաճախ տառապում են չափազանց ցածր ջերմաստիճանից: Ցիկաս գնելիս պետք է համոզվել, որ կոնի վրա գտնվող տերևային սկիզբը վնասված չէ:Լավ կլինի գնել առնվազն երեք լավ զարգացած տերևներով բույս: Ցիկասը շատ դանդաղ է աճում: Խորհուրդներ խնամքի համար Ցիկասը բավական պահնջկոտ բույս է:

Ջերմաստիճան. Չափավոր, ցիկասը լավ է տանում ջերմաստիճանի տատանումները, աճում է և տաք ,և սառը շինություններում: Ձմռանը գերադասելի է 12-16°C, մինիմում 8°C: Ցանկալի է ամռանը սագայի թաղարը դնել դուրսը, որտեղ նա հավասարաչափ կլուսավորվի և պաշտպանված կլինի քամուց:

Լուսավորությունը. Պայծառ և առատ լույս, ձմռաննու ամռանը դրվում է ամենալուսավոր տեղում: Հարմար են տան հարավային կամ հարավ արևմտյան կողմերը:

Ջրելը.Գարնանից ամառ առատ, ձմռանը`չափավոր: Ցւկասը տանել չի կարողանում ջրի ավելցուկ թաղարում: Ջրելիս չպետք է թողնել , որ ջու կաթա կոնի վրա, քանի որ այնտեղից են դուրս գալիս տերևները և խոնավությունը կարող է բերել փթեցման:

Պարարտացում. Արագ աճի ընթացքում `ապրիլից օգոստոս ցիկասին պարարտեցնում են երկու շաբաթը մեկ արմավենիների կամ տնային այլ բույսերի համար նախատեսված սննունդով: Պարարտանյութը պիտի պարունակի կալցիում և մագնիում:

Օդի խոնավությունը. Սիրում է խոնավ օդ, այդ պատճառով պետք է պարբերաբար ցողել, հատկապես ամռանն ու ձմռան ջեռուցման ժամանակ:

Տեղափոխումը. Երիտասարդ բույսը մինչև 5 տարի տեղափոխում են ամեն տարի, իսկ դրանից ավելի տարիքովներին 4-5 տարին մեկ : Հողը կազմված պետք է լինի 2մաս կավադրենաժային, 1 մաս փթած, 1 մաս տերևներ, 1 մաս տորֆ, 1 մաս ավազ և մի քիչ փայտածուխ: Լավ դրենաժը պարտադիր է: Տեղափոխելիս կոնը չպետք է խրվի հողի մեջ:

Բազմացումը. Ձագերը, որ հայտնվում է մայրական ցողունին, կտրել հանելուց հետո պետք է ծածկել մոխրով, մի քանի օր չորացնել և տնկել տերևային, տորֆայի և ավազային խառնուրդի մեջ, ջրում են շատ չափավոր, մի փոքր խոնավեցնելով հողը: Լավ կլինի օգտագործել հողի տաքացում և արմատակալման արագացուցիչներ: Բազմացնում են նաև սերմերով, ծլերը դուրս են գալիս մեկ երկու ամսից:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ